Թուրքիայի ոստիկանությունն անցած գիշեր՝ Ստամբուլում ձերբակալել է «Իսլամական պետության» 15 ահաբեկիչի: Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են Ստամբուլի Բաղչիլար և Բեշաքշեհիր թաղամասերում: Հատուկ գործողություններին իրենց աջակցությունն են բերել երկնքից երկու ուղղաթիռներ, որոնք անընդհատ հսկողության տակ են պահել ահաբեկիչների հնարավոր տեղաշարժը:
Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է հինգ ինքնաձիգ, երեք գազային ատրճանակ և 300 հատ բջջային հեռախոս: Ձերբակալվածներն այժմ հետազոտություն են անցնում Աքսարայի հիվանդանոցում, որից հետո կտեղափոխվեն Վաթանի հակահաբեկչական կենտրոն:
Ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ բոլոր 15 ձերբակալվածները նախկին օտարերկրյա քաղաքացիներ են, որոնք Թուրքիայի քաղաքացիություն են ստացել վերջին շրջանում: Նույնպես ըստ իմ աղբյուրների՝ ձերբակալվածներից մեկն Ադրբեջանից է, ով բնակվում է Ստամբուլում արդեն մեկ տարի:
Կիլիկիա Հայաստան. ֆեյսբուք: