Կարևոր իրադարձություններ

Ջիմ Քերիի ընկերուհու ինքնասպանության պատճառը մորից ստացած «ատելության նամակն» էր

08 Հոկտեմբեր, 2015 23:45
Ջիմ Քերիի ընկերուհու ինքնասպանության պատճառը մորից ստացած «ատելության նամակն» էր

Սեպտեմբերի վերջին Ջիմ Քերիի նախկին ընկերուհու ինքնասպանության գործի քննությունը մինչ օրս շարունակվում է: TMZ պարբերականին հաջողվել է պարզել, թե ինչն է Քաթրիոն Ուայթին ստիպել դիմել այդ հուսահատ քայլին:

Ինքնասպանությունից մեկ օր առաջ աղջիկը նամակ է ստացել իր մորից, որտեղ մայրը նրան անվանել էր «անհաջողակ»: Ըստ աղջկա ծանոթների՝ այդ նամակը համընկել է Ջիմ Քերիից նրա բաժանման հետ և շատ ուժեղ ազդել է աղջկա վրա: Քաթրիոնի ծանոթները խոստովանել են, որ դա ինքնասպանություն գործելու նրա առաջին փորձը չէ:

2012 թվականին հոր մահը նա շատ ծանր է տարել: Ինքնասպանությունը աղջիկը կատարել է 3 տարի անց՝ նույն օրը:

 

Լրահոս

Դիտել ավելին