Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (Իջևանի նստավայրում) որոշմամբ ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և նա ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ Եգանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Նա կալանքի տակ էր այս տարվա հունիսից և մեղադրվում էր Տավուշի մարզի Աչաջուրի գյուղապետի և նրա որդու դեմ կատարված «մահափորձը» թաքցնելու համար: Այս գործով մեկ այլ մեղադրյալ՝ Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Այդինյանը (այն ժամանակ զբաղեցրել է Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը) դեռևս գտնվում է կալանքի տակ:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ 46-ամյա Արթուր Եգանյանը, 2012թ. նոյեմբերի ամսից մինչեւ 2013թ. մայիս ամիսը զբաղեցնելով ոստիկանության Իջեւանի բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ Հովհաննես Ղալթախչյանի, Արամ Աթաբեկյանի, Համբարձում Սաքանյանի իրավունքներին եւ օրինական շահերին:
Ավելին՝ այստեղ