Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Նիզամի Շիրինովը պաշտոնանկ է եղել՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նշվում է, որ Շիրինովի հեռացվելու պատճառը լիազորությունների չարաշահումն է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը պաշտոնից ազատել է նախարարության ղեկավար Էլդար Մահմուդովին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2004 թվականից: