Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 30-ին կբացվի նկարիչ Սեդրակ Առաքելյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կներկայացվեն արվեստագետի ստեղծագործական տարբեր շրջանների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, էտյուդներն ու էսքիզները:
Ցուցադրությունն ընդգրկում է շուրջ 150 աշխատանք` Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի պատմության թանգարանների, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից:
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: