Ռուսաստանը Սիրիայում երեք օրվա գործողությունների արդյունքում ավելին է արել, քան 62 երկրի կոալիցիան մեկուկես տարում: РИА Новости-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Դաշնության խորհրդի պաշտպանության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը:
«Ռուսաստանը երեք օրում կարողացել է անել ավելին, քան 62 երկրից կազմված կոալիցիան մեկուկես տարում», - ասել է Կլինցևիչը Տուլայում կայացած կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցել են ՇՀԿ-ի և ԲՐԻՔՍ-ի երկրների դեսպանությունների ռազմական կցորդները: