Կարևոր իրադարձություններ

G8-ը ընդմիշտ պատմություն է դարձել.Մերկել

30 Ապրիլ, 2016 22:17
G8-ը ընդմիշտ պատմություն է դարձել.Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զեկույցում ասվում է, որ G8-ը ընդմիշտ պատմություն է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru` հղում տալով Spiegel-ին:

Գերմանիայի իշխանությունները վստահ են, որ G8-ի ձևաչափով Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ իրականացնելը հնարավոր չէ, քանի որ Մոսկվան չի կարողանա ապահովել համապատասխան չափանիշները:

ՌԴ-ի՝ G8 վերադառնալուն դեմ է արտահայտվել նաև Վաշինգտոնը:

Ավելի վաղ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հույս էր հայտնել, որ շուտով հնարավոր կլինի վերադառնալ G8-ի ձևաչափին՝ նշելով, որ ոչ մի միջազգային կոնֆլիկտ առանց Ռուսաստանի մասնակցության չի կարող լուծում ստանալ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին