Կարևոր իրադարձություններ

Երևանում մեկնարկել է Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջին առաջնությունը (լուսանկարներ)

27 Հոկտեմբեր, 2015 14:43
Երևանում մեկնարկել է Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջին առաջնությունը (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Հոկտեմբերի 26-31-ը ձյուդո, կարատե և թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվող առաջնությանը մասնակցում են աշխարհի 17 պետություններից 187 մարզիկներ: Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է առաջնության բացման արարողության շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին