Կարևոր իրադարձություններ

Միջազգային կառույցները լռություն են պահպանում հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունների կապակցությամբ. Ալի Հասանով

28 Ապրիլ, 2016 17:18
Միջազգային կառույցները լռություն են պահպանում հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունների կապակցությամբ. Ալի Հասանով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է վերջին օրերին հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունները:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ «Գրադ» կայանքներից ու խոշոր տրամաչափի հրանոթներից իրականացված կրակոցների արդյունքում Աղդամի շրջանում սպանվել է 1 և վիրավորվել 8 մարդ, որոնցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր:

Բացի այդ, այս երեք օրերին լուրջ վնաս է պատճառվել մոտ 100 տների, ավերվել են և բնակության համար ոչ պիտանի են դարձել տասնյակ շինություններ, լուրջ վնաս է հասցվել գույքին, վարչական շենքերին, կոմունալ ենթակառուցվածքներին և այլն:

Այս ամենի հետ կապված՝ Ալի Հասանովը հայտարարել է. «Միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լռում են, որ հայկական զինված ստորաբաժանումները վերջին օրերին հրետակոծում են շփման գծի երկայնքով ընկած բնակավայրերը:

Ցավով պետք է ընդգծել, որ այս օրերին միջազգային կառույցները, այդ թվում նաև հակամարտության կարգավորմամբ անմիջականորեն զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև այդ կառույցի մեջ մտնող երկրները որևէ վերաբերմունք չեն հայտնել հայերի ինտենսիվ հրետակոծությունների կապակցությամբ»:

Հասանովը նկատել է, որ դրա հետ մեկտեղ նախորդ դեպքում՝ ապրիլի սկզբին (քառօրյա պատերազմի ժամանակ), նրանք անմիջապես արձագանքել են իրավիճակի սրացմանը. «Ներկայիս իրավիճակում այդ կառույցների լռությունը մեզ հիմք է տալիս ասելու, որ միջազգային կազմակերպությունների և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերը ուղղված են ստատուս քվոյի պահպանմանը: Համարում ենք, որ այդպիսով Ադրբեջանի դեմ ամենաբաց ձևով կիրառվում են երկակի ստանդարտներ»:

22f8eab8-ba62-4fa1-be92-583b50bc3c12

d0b6208f-ed55-4a60-9f96-92bf32d25708

e281f8c0-5e0b-4bde-97cf-48d579b77d1a

e558d769-7e9c-420c-b9ff-37c55cb78bef

f021a07f-5eca-4d89-a720-cbe8227cfde8

 

Լրահոս

Դիտել ավելին