Կարևոր իրադարձություններ

Զաքիր Հասանովը հրամայել է ուժեղացնել զգոնությունը

27 Ապրիլ, 2016 23:38
Զաքիր Հասանովը հրամայել է ուժեղացնել զգոնությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավարությունը հանդիպում են անցկացրել զորամասերի հրամանատարական կազմի և այլ պաշտոնական անձանց հետ, որոնք գտնվում են ճակատային գծում, հայտնում է haqqin.az-ը:

Հանդիպման ընթացքում նրանց զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, ռազմական պատրաստվածության վիճակի, պաշտպանության համակարգի և այլ հարցերի մասին:

Հասանովը հրամանատարությունից և ղեկավար կազմից պահանջել է ավելի մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի ռազմական պատրաստության վրա` հաշվի առնելով ռելիեֆի բարդությունը և տեղանքի բնութագրիրը, ուժեղացնել զգոնությունը մարտական հերթապահության ժամանակ, ինչպես նաև առաջադրված խնդիրները կատարել ժամանակին և ճշտորեն:

 

Լրահոս

Դիտել ավելին