Կարևոր իրադարձություններ

Պակիստանում առնվազն 23 մարդ է մահացել քաղցրավենիքից թունավորվելու պատճառով

25 Ապրիլ, 2016 16:01
Պակիստանում առնվազն 23 մարդ է մահացել քաղցրավենիքից թունավորվելու պատճառով

Պակիստանում առնվազն 23 մարդ Է մահացել, տասնյակ բնակիչներ հիվանդանոց են տեղափոխվել հրուշակային արտադրանքից թունավորվելուց հետո, որոնք կարող Էին պեստիցիդներ պարունակել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին:

Միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 17-ին, բայց դրա մասին հայտնի Է դարձել միայն ապրիլի 25-ին: Նշված օրը Պակիստանի Փենջաբ հյուսիսարեւելյան նահանգի բնակիչ Ումար Հայաթը հրուշակեղեն Էր գնել ընտանեկան հանդիսության համար: Այդ քաղցրավենիքն օգտագործելուց հետո տասը մարդ Է զոհվել:

«Քաղցրավենիքի օգտագործման հետեւանքով մահացածների թիվը հասել Է 23-ի, եւս 52-ը բուժվում են տարբեր հիվանդանոցներում»,-ապրիլի 25-ին գործակալությանը հայտնել Է տեղի ոստիկանության աշխատակից Մունիր Ահմեդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին