Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան նախազգուշացրել է Բրիտանիային, որ երկու երկրների հարաբերությունները վտանգի տակ են

26 Հոկտեմբեր, 2015 19:45
Սաուդյան Արաբիան նախազգուշացրել է Բրիտանիային, որ երկու երկրների հարաբերությունները վտանգի տակ են

Սաուդյան Արաբիայի դեսպանը Լոնդոնում` արքայազն Մոհամեդ բեն Նավաֆ բեն Աբդուլազիզը նախազգուշացրել է, որ երկու երկրների հարաբերությունները կարող են վտանգի տակ հայտնվել Բրիտանիայի կողմից դրանք քաղաքականացնելու պատճառով: Այս մասին հաղորդում է «РИА Новости »-ն:

Ավելի վաղ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Մեծ Բրիտանիան միջոցներ չի հատկացնի Սաուդյան Արաբիայի բանտային համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս հայտարարությունը արվել է այն բանից հետո, երբ բրիտանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Սաուդյան Արաբիան մտադիր է 12 տարով բանտարկել և 350 մտրակի հարված հասցնել 74-ամյա բրիտանացուն այն բանի համար, որ նա, խախտել է Շարիաթի օրենքները, և իր մեքենայում պահել է գինի:

Ըստ բրիտանական կողմի՝ Սաուդյան Արաբիային բանտային համակարգը բարեփոխելու համար նախատեսված 6 միլիոն ֆունտ ստեռլինգ տալուց հրաժարվելը պայմանավորված չէ այս դեպքով: Սակայն Սաուդյան Արաբիայի դեսպանը այլ կարծիքի է: Ըստ նրա՝ առևտրային հարաբերությունների քաղաքականացումը երկու երկրների միջև կհանգեցնի հարաբերությունների վատացմանը: «Մենք ցանկանում ենք շարունակել մեր հարաբերությունները, բայց չենք թույլ տա, որ մեզ սովորեցնեն` ինչպես ապրենք»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին