Կարևոր իրադարձություններ

Անսովոր սիրային ավանդույթներ

22 Ապրիլ, 2016 23:00
Անսովոր սիրային ավանդույթներ

1. Նորվեգիայում բնակվում է Բորորո ցեղը: Ամեն տարի նրանք տոնում են անձրևային սեզոնի ավարտը և տղամարդկանց յուրատեսակ գեղեցկության մրցույթ են անցկացնում: Ցեղի 10 ամենագեղեցիկ աղջիկների համար պարում են 40 երիտասարդ: Աղջիկները մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդների ատամների սպիտակությանը, աչքերի սպիտակուցների պայծառությանը: Աղջիկներն ընտրում են 40 երիտասարդներից 10-ին, ովքեր, մրցույթի ավարտից հետո, անտառում նրանց հետ սեքսով են զբաղվում:

 

2. Հնդկաստանի հարավում գտնվող Սաունդատտի տաճարում տարեկան երկու անգամ ծիսական մարմնավաճառության արարողություն է տեղի ունենում: Յելամմա աստվածուհու սպասավորներն այդ օրերին ինչ-որ տրանսի մեջ են ընկնում և կատարում են «մաիտունա» ծեսը: Տաճարի սպասավորները սեքսով են զբաղվում այդ օրերին տաճար այցելող ուխտավորների հետ: «Մաքրման և լուսավորման համար» հավատացյալները նվիրատվություններ են թողնում տաճարին:

 

3. Սուդանի Նուբա ժողովուրդն ամուսնական մի հին ավանդույթ ունի: Տարվա ամենակարևոր օրը «ամուսիններ ընտրելու օրն» է: Նորապսակների սիրային պարերը սկսվում են հենց լուսաբացի հետ: Աղջիկն ինքն է ընտրում իր ապագա ամուսնուն: Ընդ որում, աղջկա վրա անպայման պետք է լինեն ծիսական կտրվածքներ և վերքեր: Երիտասարդ ռազմիկը` ապագա ամուսինը, հարսնացուին չպետք է տեսնի ցերեկը և պետք է ապրի անասունների հետ, մինչև սիրելիի համար նոր տուն կառուցելը:

 

4. Տիբեթում բնակվող Նինգ Բա ցեղում շատ տարօրինակ մի ավանդույթ է գործում. դուստրերից յուրաքանչյուրին ամուսնացնում են միանգամից մի քանի եղբայրների հետ: Ամուսինների տարիքը կարող է լինել 6-26 միջակայքում: Այս ավանդույթի շնորհիվ` կինն ապահովված է լինում աշխատուժով, իսկ ամուսնական անկողինը հերթով բաժանում են: Եթե ննջասենյակի դռան մոտ կոշիկ է դրվում, նշանակում է կինն արդեն «զբաղված է»:

 

5. Նոր Գվինեայի Տրոբրիան ցեղում ամեն տարի կրիկետի առաջնություն է անցկացվում: Առաջնության անցկացման ժամանակ է հասունանում յամ կոչվող բույսը, որին տարբեր էրոտիկ հատկություններ են վերագրում: Բույսի հասունացման պատվին` ամուսնական զույգերը մեկ գիշերով իրենց համար այլ զուգընկերներ են ընտրում: Հետո զույգերը մանրամասնորեն պատմում են միմյանց իրենց դավաճանության մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին