Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

25 Հոկտեմբեր, 2015 21:08
Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի՝ իշխանությունների և ընդդիմության մասնակցությամբ քաղաքական կարգավորման հեռանկարները: «Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայի քաղաքական կարգավորման հեռանկարները` իշխանությունների և ընդդիմության մասնակցությամբ և միջազգային հանրության աջակցությամբ», - РИА Новости-ն մեջբերում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը: Լավրովը և Քերին Սիրիայի հարցով հեռախոսազրույց են ունեցել նաև երեկ: Իսկ ուրբաթ նրանք հանդիպել և այդ հարցը քննարկել են Վիեննայում, որոնց ավելի ուշ միացել են Թուրքիայի ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը:

 

Լրահոս

Դիտել ավելին