Մեր աշխարհում բազմաթիվ առեղծվածներ ու գաղտնիքներ կան, սակայն դրանցից որոշներն ավելի զգուշությամբ են պահվում։ Առավել հաճախ փորձում են թաքցվել հարուստ ու ազդեցիկ ընտանիքների հետ կապված գաղտնիքները։ Թերևս հասկանալի է, թե ինչու, չէ՞ որ ամենափոքրիկ սխալն անգամ դժվար կլինի ջնջել համաշխարհային պատմության էջերից։
Դեռ մինչ ԱՄՆ-ն նախագահելը Բուշերն աջակցում էին նացիստներին Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Ջորջ Բուշ կրտսերի պապիկը՝ սենատոր Պրեսքոթ Բուշը, գլխավորում էր ԱՄՆ-ի «Միացյալ բանկային կորպորացիան»։ Ինչևէ, դրա ակտիվները 1942թ․-ին սառեցվեցին «թշնամու հետ առևտրական կապերի» պատճառով։
Իսկ մինչ այդ «Միացյալ բանկային կորպորացիան» Նահանգներում ներկայացնում էր Ֆրից Թիսենի շահերը՝ պողպատի և ածուխի բարոն, ով 30-ականներին հովանավորում էր Ադոլֆ Հիտլերի քարոզարշավը։
Եվ չնայած ինքը՝ Բուշ պապիկը, երբեք չի բարձրաձայնել ֆաշիստական Գերմանիայի գաղափարախոսության հանդեպ ունեցած համակրանքի մասին, սակայն ակնհայտ է, որ նա լավատեղյակ է եղել այն գործարքներից, որոնք կատարել է «Միացյալ բանկային կորպորացիան» նացիստական Գերմանիայի ու առանձին անհատների հետ։
Գոյություն ունի նաև տեսություն, ըստ որի՝ Պրեսքոթ Բուշն ու մի քանի այլ ազդեցիկ մարդիկ ցանկացել են ԱՄՆ-ն հանձնել Ադոլֆ Հիտլերին։
Ռոքֆելլերների ընտանիքի հիմնադիր Ուիլյամ Ռոքֆելլերը երիտասարդ տարիներին փող էր վաստակում՝ կենսաբանական ակտիվ հավելումներ վաճառելով, որոնք նա «քաղցկեղի ու այլ տեսակի հիվանդությունների բուժման միջոցներ» էր անվանում։
Նա ոչ թե պարզապես վաճառում էր դրանք, այլ դռնեդուռ էր գնում և համոզելով կեղծ նյութերը վաճառում էր տնային տնտեսուհիներին։ Մի քանի հարյուր դոլար կուտակելով՝ նա ամուսնացավ տիկին Էլիզի հետ ու ունեցավ իր որդուն՝ Ջոն Դ. Ռոքֆելլերին, ով ամբողջ աշխարհում հայտնի միլիարդատեր ու ֆինանսիստ է, իսկ հետո նաև Ուիլյամ կրտսերին, ով եղբոր հետ միասին հիմնեց «Standard Oil» ընկերությունը։ Ավելի ուշ նա լքեց ընտանիքն ու ամուսնացավ իրենից 25 տարի երիտասարդ աղջկա հետ, սակայն առանց Էլիզայից բաժանվելու։ Այլ կերպ ասած՝ նա երկու կին ուներ։
Դուք կասեք. «Հետո՞ ինչ, ո՞վ ում հետ էր. երեխաները ծնողների արարքների համար պատասխանատվություն չեն կրում»։ Լավ։ Ձեզ իհարկե հայտնի է, որ իր կարողությունները վերը նշված եղբայրներն ու նրանց սերունդները կուտակել են բացառապես պատերազմների շնորհիվ։ Ջոնը ցորեն ու միս էր վաճառում Միացյալ բանակին քաղաքացիական պատերազմի ժամանակ ուռճացված սպեկուլյատիվ գներով։ Աշխատած գումարները նրանք ներդրեցին Սեմյուել Էնդրյուսի նավթամաքրման զտման գործարանում, ինչն էլ օգնեց նրանց հիմնել «Standard Oil» ընկերությունը։
Իսկ արդեն 20-րդ դարի 30-ական թթ.-ին Ռոքֆելլերների ընկերությունը հաջողությամբ ներդրումներ էր կատարում «I.G.Farben» քիմիական կոնցեռնում, որն արտադրում էր հայտնի ցիանիդային պեստիցիդ «ցիկլոն բ-ն», որն օգտագործվում էր նացիստական համակենտրոնացման ճամբարում։
Ուինսթոն Չերչիլը Ջեք անունով եղբայր ուներ, ում մասին երբեք չի հիշատակվում նրա կենսագրության մեջ, բացի, թերևս, «մեկ այլ տղա» արտահայտությունից։ Իսկ ինչո՞ւ էր Չերչիլը փորձում ամեն կերպ ջնջել իր կրտսեր եղբոր մասին բոլոր հիշատակումներն իր և մարդկանց հիշողությունից։
Պատմաբանները պնդում են, որ պատճառը մեկն է. Ջեքն ապօրինի զավակ էր։ Հզոր վարչապետի կենսագիրների համաձայն՝ Ջեքը լեդի Ռենդոլֆ Չերչիլի և Ֆալմոութի 7-րդ վիկոնտ Էդվարդ Բոսկաուենի կապի արդյունքն էր։
Սակայն սա ամենը չէ, Ունինսթոնն իրականում կցանկանար իր մոր անունն էլ ջնջել իր կենսագրությունից, քանի որ վիկոնտից հետո նա դարձավ Ուելսի արքայազնի սիրուհին։
Ասում են, որ Ռոդշիլդները սերտ կապեր ունեն Իլյումինատների գաղտնի կազմակերպության հետ։ Ըստ տրամաբանության, ընտանիքի բոլոր գաղտնիքները պետք է թաքուն պահվեն, իսկ ընտանիքի անդամները պետք է իրենց անթերի պահեն, գոնե հասարակության առաջ։ Սակայն Չարլզ Ռոդշիլդի առաջին դուստրը՝ բարոնուհի Պանոնիկան «Նիկա» դե Կյոնիգսոարտենը, ոչ մի կերպ չէր տեղավորվում նրանց ընտանիքում։
Նա շատ էր սիրում ջազ երաժշտությունը և ջազմեններին։ Սակայն պետք է հիշել, թե ինչպիսի ժամանակներ էին, և որ ջազ նվագում էին աֆրոամերիկացիները։ Իսկ այդ ընթացքում Նիկան հասցնում էր սիրավեպ ունենալ ջազ նվագող բոլոր նշանակալի դեմքերի հետ, օրինակ՝ Չարլի Պարկերի (ում հանկարծակի մահացած գտան նրա հյուրանոցային համարում)։
Նիկիի հարազատների մասին, ովքեր կարող էին ներգրավված լինել հանրահայտ սաքսոֆոնիստի մահվան մեջ, եթե նույնիսկ մտածեին էլ, ապա երբեք չէին բարձրաձայնի։
Նրա երկրորդ սիրեցյալը Տելոնիուս Մոնկն էր։ Նրանց ավելի ուշ ձերբակալեցին մարիխուանա ծխելու պատճառով, սակայն Նիկան ամբողջ մեղքն իր վրա վերցրեց։ Չէ՞ որ նա Ռոդշիլդ էր, ո՞վ կարող էր ազատազրկել նրան։