Կարևոր իրադարձություններ

Բորդյուժան ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը քննարկել է Էդվարդ Նալբանդյանի հետ

03 Ապրիլ, 2016 13:08
Բորդյուժան ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը քննարկել է Էդվարդ Նալբանդյանի հետ

Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացման դինամիկան: Այս մասին գրում է ria.ru-ն:

«Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացման դինամիկայի վերաբերյալ»,- ասել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է հակամարտության գոտում իրավիճակի դինամիկային և հայկական կողմից ստանում ամբողջական ու սպառիչ տեղեկատվություն:

 

Լրահոս

Դիտել ավելին