Հոլանդիայի Վագենինգենի համալսարանում ստացել են գյուղատնտեսական կուլտուրաների առաջին բերքը, որն աճեցվել է Լուսնի եւ Մարսի մակերեւույթին նմանվող հողի մեջ: NASA-ի մասնագետները Լուսնի եւ Մարսի մակերեւույթի նմուշների հիման վրա նման միջավայր են ստեղծել բերք աճեցնելու համար:
Պարզվում է, որ ազոտի հիմքով պարարտանյութեր տալու եւ խոնավության ու ջերմաստիճանի ճիշտ ընտրության պարագայում նման հողում հնարավոր է աճեցնել լոլիկ, հացահատիկ, ոլոռ, բողկ, ընդեղեն, սող, սպանախ:Հիմա գիտնականները ստուգում են, թե ստացված բերքը որքանով է անվտանգ մարդու համար, հայտնում է Kedem-ը: