Կարևոր իրադարձություններ

Տարածաշրջանի համար իրական վտանգը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների գործելաոճն է. Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

02 Ապրիլ, 2016 11:18
Տարածաշրջանի համար իրական վտանգը Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների գործելաոճն է. Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:

***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Միջուկային անվտանգության գագաթնաժողովում

Մեծարգո‚ Նախագահ Օբամա,
Հարգելի‚ գործընկերներ,
Տիկնա‚յք և պարոնա‚յք,


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթնաժողովի կազմակերպիչներին գլոբալ անվտանգության համար առանցքային այս հավաքը հերթական անգամ հյուրընկալելու և անձամբ Նախագահ Օբամային՝ գագաթնաժողովների նման շարք նախաձեռնելու համար:
 

2010թ. ի վեր, երբ տեղի ունեցավ Միջուկային անվտանգության առաջին գագաթնաժողովը, հայացք նետելով այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներին, կարող ենք վստահորեն ասել, որ մեզ հաջողվել է արձանագրել զգալի առաջընթաց: 2010-ից ի վեր անցկացվող գագաթնաժողովների քաղաքական ազդակն ակնհայտորեն նպաստել է ազգային ընթացակարգերի բարելավմանն ու ամրապնդմանը, ընդլայնել միջազգային առանցքային փաստաթղթերին միացած պետությունների շրջանակը:

 

Այս դրական միտումը լավագույնս դրսևորվեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերմամբ, ինչը միջազգային հանրության համախմբված և կառուցողական ջանքերի արդյունք էր: Դա կարևոր նվաճում է ոչ միայն միջազգային, այլև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման համար:

 

Չնայած այս հանդիպումը վերջինն է միջուկային անվտանգության գագաթնաժողովների շարքում` մենք պարտավոր ենք ապահովելու գործընթացի շարունակականությունը` օգտագործելով այլ ձևաչափեր: Անելիքներ դեռ շատ կան, և մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը մեզ շրջապատող աշխարհն առավել անվտանգ դարձնելու համար, որպեսզի տեղի չունենա այն, ինչի մասին ահազանգում է ցուցադրված տեսանյութը:
 

Օգտվելով հնարավորությունից` ներկայացնեմ Հաագայի գագաթնաժողովից հետո այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը: Մենք մեծապես կարևորում ենք տվյալ ոլորտում ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների համապարփակ և արդյունավետ կյանքի կոչումը` դիտարկելով դրանք որպես ազգային, տարածաշրջանային և միջազգային անվտանգության կարևոր բաղադրիչ:
 

Այս ժամանակահատվածում մենք շարունակել ենք փոփոխել ու լրացնել մեր օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային պահանջներին: Շարունակում ենք փոխշահավետ և արդյունավետ համագործակցել միջազգային կառույցների և գործընկեր երկրների հետ միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգության և ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ: Առանձնացնեմ ԱԷՄԳ-ի դերը միջուկային անվտանգության և ֆիզիկական պաշտպանության ոլորտներում անդամ պետությունների հետ միասին նոր, լրացուցիչ չափորոշիչների ու կանոնակարգերի մշակման և այդ դրույթների իրականացմանը ցուցաբերած աջակցության հարցում: Միջուկային անվտանգության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարը: Այս ոլորտում Հայաստանը սերտ համագործակցում է ԱՄՆ, ԵՄ և այլ գործընկեր երկրների ու կառույցների հետ:

 

Հայաստանն ակտիվ ներգրավված է նաև միջուկային ահաբեկչության դեմ պայքարի և Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման նախաձեռնությունների աշխատանքներում՝ իրականացնելով ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևից բխող անհրաժեշտ միջոցառումներ և ընդունելով համապատասխան ազգային ծրագիր:
 

Մեր այս հետևողական մոտեցումը լինելու է շարունակական և անփոփոխ՝ ուղղված աջակցելու միջուկային անվտանգության գործուն ճարտարապետության ստեղծման գործընթացին:
 

Եվ ես ուշադրություն չէի դարձնի Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից այս դահլիճում հնչեցրած մերկապարանոց մեղադրանքներին, որովհետև դրանք առաջին հերթին անվստահության դրսևորում են ԱԷՄԳ-ի հանդեպ, եթե այդ գործելաոճը նրանց բնորոշ չլիներ բոլոր ոլորտներում` միջազգային հանրության և կառույցների գործունեության նկատմամբ թերահավատություն, նրանց որոշումների և մոտեցումների ստահոդ մեկնաբանում և ապակառուցողական գործողություններ: Սա է իրական վտանգը տարածաշրջանի համար և ոչ թե հայկական ատոմակայանի շահագործումը:

 

Իրավիճակը՝ սահմանին 

Կրակի ձայները լսվում են մինչև Բարդա

Շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները. ՀՀ ՊՆ

Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում. մի քանի փոքրիկ խորհուրդ․

Ադրբեջանական Mi 24/35 ուղղաթիռը խոցվել է Մռավ լեռան արևելյան հատվածում

 

Սոցիալական ցանցերում մեր օգտատերերը պետք է շատ զգույշ լինեն

Ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին. հակառակորդը երկու ելք ունի. Արծրուն Հովհաննիսյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին