Կարևոր իրադարձություններ

Սոցիալական ցանցերում մեր օգտատերերը պետք է շատ զգույշ լինեն

02 Ապրիլ, 2016 11:07
Սոցիալական ցանցերում մեր օգտատերերը պետք է շատ զգույշ լինեն

Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցավոք,իրականացան այն հոռետեսական կանխատեսումները Արցախում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման պահով...Ադրբեջանցիները այն սկսեցին հայերի կողմից Քարվաճառի ազատագրման 23-րդ տարելիցի օրը...Վաշինգտոնում Էրդողան-Ալիև հանդիպման ժամանակ ճշգրտվել էին այս ագրեսիայի վերջին դետալները...Հայկական կողմը,ինչպես և սպասվում էր համարժեք հակահարվածներ է տալիս...
Մենք շատ երկար ներեցինք Բաքվի սուլթանին...Լինելով հաղթանակած կողմ գերադասում էինք շատ ուշադրություն չդարձնել Ալիևի և նրա շրջապատի վայրահաչություններին..Ժամանակն է անել այն,ինչ արեցին մեր բանակները 1994 թ-ին,երբ պարտադրեցին Իլհամի հորը՝Հեյդարին զինադադար աղերսել...Թուրքին պետք է սարսափելի մեծ կորուստներ պատճառել և կոնկրետ խաղաղ բնակչության շրջանում...Թուրք-բարբարոսը հենց սրանից է վախենում...
Այն,որ իրավիճակն առաջնագծում հօգուտ ազերիների չէ հաստատում են հենց ազերիական ԶԼՄ-ները,որոնք լռում են...Ազերիական ոչ մի կայք դեռ չի անդրադարձել Արցախի և Ադրբեջանի շփման գոտում տեղի ունեցող իրադարձություններին...Եթե նրանց համար մի դրական բան լիներ,չեմ կասկածում,որ ԱՀ ՊՆ մամլո խոսնակ Դյարգյախլին այդ մասին ամեն անկյունում կխոսեր...Նրանց ժամանակ է պետք,որ մի ապատեղեկատվություն հորինեն...Շատ երկար չենք սպասելու դրան...
Տեսնե՞ս հիմա էլ Մինսկի խմբի համանախագահները կրկին իրենց լղոզված և անհասցե հայտարարությամբ հանդես կգան...
Սոցիալական ցանցերում մեր օգտատերերին առաջարկում են շատ զգույշ լինել առաջնագծից որևէ տեղեկություն տարածելու դեպքում...Հիմք ընդունել միայն ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները և մամլո-խոսնակների հրապարակումները...Ազերիները նաև ակտիվանալու են տեղեկատվական պատերազմում`իրենց "ֆեյքերի" միջոցով ապատեղեկատվություն տարածելով...Սոցցացերի օգտատերերին առաջարկում են չհավանել՝"չլայքել" նաև ազերիական ԶԼՄ-ների նյութերը...

 

Լրահոս

Դիտել ավելին