«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի խաղաշապիկներն իր ստորագրությամբ նվիրել է ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի դստրերին, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնաան կայքը:
Հիշեցնենք, որ Օբաման Արգենտինա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր դստրեր Մալիյան ու Սաշան շատ են ցանկացել հանդիպել աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստի հետ, սակայն նա չի կարողացել կազմակերպել դա:
Ավելի ուշ Մեսսին նշել է, որ հաճույքով կհանդիպեր Օբամա քույրերին: