Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում պատմել է այն մասին` ինչպես է իր թիմը «խաբել» իրեն Ապրիլի 1-ին՝ Հումորի և ծիծաղի միջազգային օրը, փոխանցում է Газета-ն:
«Իմ թիմը կատակով իմ խորհրդակցությունների սրահն անվանում է ակվարիում՝ ապակե պատերի պատճառով, որոնք թույլ են տալիս բոլորին տեսնել, թե ինչի վրա եմ ես աշխատում: Դա ներառված է մեր թափանցիկ քաղաքականության մեջ։ Ապրիլի 1-ին նրանք ամբողջ սրահը «փաթեթավորել» են ակվարիումների համար նվերի թղթով: Ես արդեն սպասում էի, որ իմ վրա ջուր և ձկներ կթափվեն, երբ բացեմ դուռը»,- գրել է նա։
Ցուկերբերգը նշել է նաև, որ գործընկերները երկար տարիներ շարունակ սենյակում գնդակներ և փուչիկներ են լցրել, և իր «նվերն» անվանել է ամենամեծը, որ երբևէ ստիպված է եղել բացել: