Տեղեկատվությունը, թե սիրիական օդային ուժերը հարվածել են մայրաքաղաք Դամասկոսի Դեյր ալ Ասաֆիր արվարձանում գտնվող դպրոցին, չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ռուսական РИА Новости-ին հայտնել է Սիրիայում իր ռազմական աղբյուրը:
Ապրիլի 1-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է նշյալ արվարձանում դպրոցներից մեկի վրա ավիահարձակման մասին, որի արդյունքում մահացել է ավելի քան 20 մարդ: Գերատեսչությունը չի հայտնել, սակայն, տեղեկատվության աղբյուրը:
«Սիրիական օդային ուժերը չեն հրթիռակոծում դպրոցներ: Ավելին` երեկ Դեյր ալ Ասաֆիրում ավիացիա չի աշխատել: ԱՄՆ-ի կողմից այսպիսի տեղեկությունները սուտ են և Սիրիայում իրավիճակը ապակայունացնելու նպատակ են հետապնդում, որպեսզի խաթարեն հրադադերի հաստատված ռեժիմը»,-ասել է ռուսական գործակալության աղբյուրը: Փետրվարի 27-ից Սիրիայում պաշտոնապես հաստատվել է հրադադարի ռեժիմ: