ԱԺ-ում քիչ հետո կմեկնարկի Ընտրական օրենսգրքի քննարկմանը նվիրված միացած 4+4+4 ձևաչափով քննարկումը, որին ԲԿՀ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը եկել էր մածունով:
«Քանի որ մթնոլորտը թունավոր է, մածունով եմ եկել»,- մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը:
Մինչ բուն քննարկումը երկար ժամանակ պարզ չէր, թե 4+4+4-ն այս անգամ ինչ համամասնությամբ էր, քանի որ ՕԵԿ-ը ուշանում էր, քաղհասարակության ներկայացուցիչները նույնպես, ինչի առիթով ընդդիմությունն ու իշխանությունը կատակներ էին անում:
«Մենք լուրջ կորուստներ ունենք, քաղհասարակությունը ու ՕԵԿ-ը մեզ հետ չեն»,-կատակեց Նաիրա Զոհրաբյանը, ում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը լրացրեց՝«Անցագրային ռեժիմ են հաղթահարում»:
Հիշեցնենք, նախորդ անգամ հասարակական կազմակերպությունները երկար ժամանակ չէին տալիս իրենց անձնագրերը՝ անցագրային ռեժիմի պահպանության աշխատողներին: