Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վստահ է, որ Իտալիայի հավաքականը հաջող է ելույթ ունենալու ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունում։
«Իտալիայի հավաքականը լավ հանդիպում անցկացրեց իսպանացիների դեմ, սակայն որոշ դժվարություններ ուներ գերմանացիների հետ խաղում։ Սակայն ես վստահ եմ, որ Իտալիայի ընտրանին գերազանց է հանդես գալու «Եվրո-2016»-ում։
Իտալիայում մարդիկ միշտ ասում են, որ սարսափելի ազգային թիմ ունեն։ Առաջարկում եմ պոզիտիվ տրամադրվել։
Իտալիան աշխարհի քառակի չեմպիոն է, իսկ Եվրոպայի նախորդ առաջնությունում պարտվել է եզրափակչում՝ Ւսպանիայի հավաքականին։ Անհանգստանալու պատճառ չեմ տեսնում»,- հայտարարել է Ալեգրին։