Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը դադարեցրեց երկու դատավորի լիազորությունները

01 Ապրիլ, 2016 17:42
Սերժ Սարգսյանը դադարեցրեց երկու դատավորի լիազորությունները

Iravaban.net-ը փոխանցում է, որ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 18-ի ԱԽ-5-Ո-5 և ԱԽ-5-Ո-6 որոշումներով ներկայացված առաջարկությունները` Սերժ Սարգսյանը որոշել է.

1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանի լիազորությունները 2016 թվականին մարտի 23-ից համարել դադարած:

2. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի լիազորությունները 2016 թվականին մարտի 23-ից համարել դադարած:

Լևոն Ավետիսյան

Լևոն Ավետիսյան

 

Վլադիմիր Գրիգորյան

 

Լրահոս

Դիտել ավելին