«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ահաբեկչություններ են պատրաստում Ադրբեջանում և Թուրքիայում։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Haberturk տեղեկատվական պորտալը:
Պորտալի տվյալներով՝ ահաբեկչություններ պատրաստող ԻՊ-ի հինգ գրոհայինների լուսանկարներն ուղարկվել են Թուրքիայի անվտանգության բոլոր կառույցներին։
«Բոլոր ահաբեկիչներն այժմ Սիրիայի տարածքում են: Տեղեկությունների համաձայն՝ նրանք պատրաստվում են ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքում»,- ասված է Haberturk-ի հաղորդագրությունում:
Պորտալի տվյալներով՝ գրոհայիններից մեկը Ռաշիդ Ալաբդալահ Ալգագանն է, ով Նաբիլ Ֆադիլի մտերիմ ընկերն է: Վերջինս հունվարին ահաբեկչություն էր իրականացնել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում: Մյուսը՝ Աբու Այման Աթ-Մաղրիբինին, ամերիկյան անձնագիր ունի: Հաջորդ ահաբեկիչը դեռահաս է, 2015 թվականի ամռանը սպանված ԻՊ-ի անդամ Մուհամեդ Ուրքմեզի եղբայրն է: Մի ահաբեկչի անունն էլ Հասան Հուսեյն Ուգուր է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայում որոնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 զինյալների, որոնց թվում է Ռուսաստանի քաղաքացի Իսա Տուպոլովը։