Ֆրանսիայի իշխանությունները պնդում են, որ սիրիական կառավարությունը խախտել է հրադադարի ռեժիմը՝ հարված հասցնելով Դամասկոսի արվարձանում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Նման գործողությունները հրադադարի ռեժիմի խախտում են համարվում և խաթարում են Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային ջանքերը»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը։
Նա հիշեցրել է, որ պաշտոնական Դամասկոսը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի կատարումը, որում սիրիական հակամարտության կողմերին կոչ է արվում դադարեցնել զինված գործողություններն ու հետևել միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը։
Ավելի վաղ նման մեղադրանքով էր հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ մարտի 31-ին սիրիական մայրաքաղաքի Դեյր էլ-Ասաֆիր շրջանում «հավանաբար Ասադի ռեժիմի կողմից» հարվածներ են հասցվել դպրոցի և հիվանդանոցի շենքերին։