Կարևոր իրադարձություններ

«Թուրքերը ստիպված կլինեն Իրաքից ինքնակամ հեռանալ, այլապես բռնի կերպով կհեռացվեն». Ֆալիհ Էլհազաալի

01 Ապրիլ, 2016 16:32
«Թուրքերը ստիպված կլինեն Իրաքից ինքնակամ հեռանալ, այլապես բռնի կերպով կհեռացվեն». Ֆալիհ Էլհազաալի

Ermenihaber.am-ի փոխանցմամբ Իրաքի խորհրդարանի «Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի» անդամ Ֆալիհ Էլհազաալին հայտարարարել է, որ թուրքական զորքերին Իրաքից հեռացնելու միջազգային ջանքերն ու պահանջերը առայժմ հաջողությամբ չեն պսակվում: Աղբյուրը նշում է, որ 
ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` Էլհազաալին հայտարարել է, որ նրանք, ովքեր թուրքերին «մտցնում են» Իրաք, իրենց երկիրը մասնատելու և դրանից Թուրքիային բաժին հատկացնելու նպատակ են հետապնդում:

«Այն բանից հետո, երբ իրաքյան ուժերը կմտնեն Մոսուլ, թուրքերը ստիպված կլինեն Իրաքից ինքնակամ հեռանալ, այլապես բռնի կերպով կհեռացվեն: Այդ ժամանակ Մոսուլը ոչ միայն ԻՊ-ից այլ նաև Թուրքիայից կազատագրվի»,-ասել է Էլհազաալին ու ավելացրել, որ Թուրքիան աջակցում է ԻՊ-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին