Կարևոր իրադարձություններ

Դիեգո Կոստան համաձայնեցրել է տեղափոխությունը

01 Ապրիլ, 2016 14:49
Դիեգո Կոստան համաձայնեցրել է տեղափոխությունը

 

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան համաձայնել է վերադառնալ Մադրիդի «Ատլետիկո», - հայտնում է Sky Sports-ը:

 

Այնուամենայնիվ իսպանական ու անգլիական ակումբերը դեռ համաձայնության չեն հասել: «Ատլետիկոն» հասկանում է, որ այդ տրանսֆերն իրականացնելը շատ բարդ կլինի, սակայն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի վերադարձն անհնարին չի համարում: Դրա հետ մեկտեղ «ազնվականները» մադրիդիցներին հասկացրել են, որ Կոստայից բաժանվելը նրանց ծրագրերի մեջ չի մտնում:

 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն շատ է ուզում կրկին իր թիմում տեսնել Կոստային, սակայն դիտարկում է նաև Մաուրո Իկարդիի («Ինտեր»), Գոնսալո Իգուաինին («Նապոլի») ու Էդինսոն Կավանիի (ՊՍԺ) թեկնածությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին