Կարևոր իրադարձություններ

Անչելոտին ցանկանում էր ինձ «Չելսի» հրավիրել, Գվարդիոլան` «Բարսելոնա». Ռիբերի

01 Ապրիլ, 2016 14:43
Անչելոտին ցանկանում էր ինձ «Չելսի» հրավիրել, Գվարդիոլան` «Բարսելոնա». Ռիբերի

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին իր կարծիքն է հայտնել թիմի ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին: Իտալացի մասնագետը գերմանական գրանդում կփոխարինի Գվարդիոլային, ով իր հերթին կստանձնի «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:

«Անչելոտին հիանալի անձնավորություն է և շատ հզոր մասնագետ: Նա խաղի այլ փիլիսոփայություն է դավանում: Անչելոտին բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, և երբ գլխավորում էր «Չելսի»-ն ցանկանում էր ինձ տեսնել լոնդոնյան ակումբում:

Նույնը եղել է այն ժամանակ, երբ Գվարդիոլան գլխավորում էր «Բարսելոնա»-ն և ցանկանում էր ինձ իր թիմ հրավիրել: Իսկ այժմ Գվարդիոլան այստեղ է: Բոլոր մեծ մարզիչները ցանկանում են աշխատել «Բավարիա»-ում,- Bild-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:

 

Լրահոս

Դիտել ավելին