Կարևոր իրադարձություններ

Վ. Պերմյակովի՝ ստի դետեկտորի միջոցով տված տեղեկությունները բոլոր դեպքերում չեն, որ համապատասխանել են իրականությանը

01 Ապրիլ, 2016 14:13
Վ. Պերմյակովի՝ ստի դետեկտորի միջոցով տված տեղեկությունները բոլոր դեպքերում չեն, որ համապատասխանել են իրականությանը


Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ավարտվում է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին գործով նյութերի հրապարկման փուլը:


Հրապարկված նյութերի համաձայն, Վալերի Պերմյակովը, ստի դետեկտորով անցկացված փորձաքննության ժամանակ ասել է, որ ինքը սվին դանակով հարվածներ է հասցրել փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և նրա հորը՝ Արմեն Ավետիսյանին, ինչը չի հաստատվել փորձաքննության ժամանակ:


Երեխաների սպանության ներկայացման ժամանակ աղմուկ բարձրացվեց դատարանում, որոշ հարազատներ անգամ լաց լինելով դուրս եկան դահլիճից:


Նշենք, որ գործով նյութերի հրապարակման ժամանակ ներկայացվեց մանրամասն, թե Վալերի Պերմյակովը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին սպանելիս որտեղ է կանգնած եղել և ինչ դիրքից է կրակել: Նաև ներկայացվեցին այն բոլոր անհամապատասխանությունները, որոնք արձանագրվել են Պերմյակովի նկատմամբ անցկացված «ստի դետեկտորի» թեստի և հարցաքննության ընթացքում: Դրանք բոլորը վերաբերում էին Ավետիսյանների տանը նրա կանգնած և կրակելու դիրքերին:


Փորձագետները եկել են համոզման, որ ճշմարտությանը համապատասխանում է Վալերի Պերմյակովի տված այն ցուցմունքը, ըստ որի, ինքը Ավետիսյանների տուն մտել է միայնակ ու գործել է միայնակ:

 

Լրահոս

Դիտել ավելին