Ճակնդեղը չափազանց առողջարար բանջարեղեն է, սակայն իր համի պատճառով շատերն այն չեն սիրում:
Ձեզ եմ ներկայացնում քանի պատճառ, թե ինչո՞ւ պետք է օգտագործել ճակնդեղի հյութը:
Ճակնդեղն օգտակար է աչքերի առողջության համար:
Ճակնդեղի հյութը կանխարգելում է բջիջների վնասվելն ու հեռացնում ազատ ռադիկալներն օրգանիզմից՝ բետալին պիգմենտների շնորհիվ:
Ճակնդեղի հյութը բարձրացնում է արյան մեջ երկաթի մակարդակը: Բացի երկաթից, հյութը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կարգավորում են հեմոգլոբինի նորմալ մակարդակը: Նաև երկաթը լավացնում է արյան շրջանառությունը:
Հյութն էներգիա է հաղորդում:
Իջեցնում է արյան ճնշումը (ընդամենը օրական մեկ բաժակ օգտագործելու դեպքում):
Հյութի մեջ առկա մագնեզիումի շնորհիվ՝ հաղթահարվում է սթրեսը:
Եթե մարսողական խանգարումներ ունեք, կանոնավոր կերպով օգտագործեք ճակնդեղի հյութը: Այն մաքրում է աղիները և կարգավորում դրանց աշխատանքը:
Բարձրացնում է իմունիտետը, այսպիսով, ձեր օրգանիզմն ավելի արագ և արդյունավետ կերպով է պայքարում ինֆեկցիաների դեմ: