Հոկտեմբերի 7-ին Հայոց ցեղասպանության թանգարան այցելեցին Ռուսաստանի Սերգիև Պոսադ և Ֆրանսիայի Շաղվիո Շավանյո քաղաքների պատվիրակները: Նրանք պաշտոնական այցով են Հայաստանում՝ Էջմիածնի 2700-ամյակին նվիրված տոնակատարությունների առիթով: Սերգիև Պոսադից եկել էին երկու փոխքաղաքապետերը և քաղաքային խորհրդի մի պատգամավոր: Այս քաղաքը Էջմիածնի քույր քաղաքներից է:
Ֆրանսիական Շաղվիո Շավանյո քաղաքը ներկայացնում էր քաղաքապետ Ժերար Դեզամփը և երկու փոխքաղաքապետերը: Նրանց ուղեկցում էր քաղաքի Հայկական մշակույթի տան տնօրեն Ժան Մուղամյանը: Այսուհետ Էջմիածինը և Շաղվիո Շավանյոն նույնպես դառնում են քույր քաղաքներ: