Գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ սիրելի երաժշտությունը թուլացնում է մկանային ցավերը: Երաժշտություն լսելիս ուղեղում արտազատվում են ցավազրկող միացություններ` օփիոյիդներ: Միևնույն դասին են պատկանում հերոյինը և մորֆին, հաղորդում է Meddaily-ն:
Գիտնականները հատուկ դեղահաբի միջոցով ճնշել են օփիոյիդների ակտիվությունը: Դրանից հետո երաժշտություն լսող մարդիկ պակաս հաճույք են ստացել: Բացի այդ, երաժշտությունը խթանում է դոֆամինի արտադրությանը: