Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 05:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» և «Nissan» (վարորդ` Դ. Գ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա արգելափակված տուժած:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայինց դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: