Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը Վիենտյան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

21 Հոկտեմբեր, 2024 21:25
Հակոբ Արշակյանը Վիենտյան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Վիենտյան այցի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել.

Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատվիրակության ղեկավարին։ Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Խորհրդարանականները Վիենտյանում հանդիպել են Մալայզիայի խորհրդարանի նախագահի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ոլորտային համագործակցությանը վերաբերող հարցերին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրները բավական ներուժ ունեն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, գիտությունը, զբոսաշրջությունը:

ԱԺ նախագահի տեղակալը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ:

Սինգապուրի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Սինգապուրի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում եւ ուրախությամբ ընդգծել 2019 թվականին Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետների փոխադարձ այցերը:

 

Լրահոս

Դիտել ավելին