Կարևոր իրադարձություններ

Մեղրիում մոտ 41 հա խոտածածկույթ է այրվել

15 Հոկտեմբեր, 2024 00:30
Մեղրիում մոտ 41 հա խոտածածկույթ է այրվել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 14-ին, ժամը 16:40-ին, մարվել՝ 18:30-ին: Այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին