Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Հերհեր գյուղում. այրվել է մոտ 200 հակ անասնակեր (լուսանկարներ)

14 Հոկտեմբեր, 2024 14:44
Հրդեհ՝ Հերհեր գյուղում. այրվել է մոտ 200 հակ անասնակեր (լուսանկարներ)

Հոկտեմբերի 14-ին, ժամը 10։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։10-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 28 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին