Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի կմ8+777 - կմ19+107 հատվածում։
Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 10կմ է։
Ծրագրի շրջանակում նախատեսված է ճանապարհային ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։
Ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել է։ Զուգահեռ ընթանում է կողնակների լրացումը, իջատեղերի ու մուտքերի նորոգումը։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։