ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր ոչ մեկին չի հանձնվել, և ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև ընդհակառակը՝ արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ տարածքային ամբողջականության անկյունաքարը:
«Հայաստանի վերաբերյալ իմ և ձեր պատկերացումները տարբեր են. իմ պատկերացմամբ՝ ՀՀ-ը միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա գոյություն ունի: Այո՛, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքից օկուպացված տարածքներ կան՝ ավելի քան 200 քկմ, բայց ասում ենք՝ մենք այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով այդ խնդիրը լուծվի»,- նշել է Փաշինյանը: