Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 2025-ի նախագահությունը ստանձնել է Հայաստանը

02 Հոկտեմբեր, 2024 09:29
ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 2025-ի նախագահությունը ստանձնել է Հայաստանը

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ֆինանսական վերահսկողության մարմինների ղեկավարների Համակարգող խորհրդի 23-րդ նիստին: 

Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործունեության՝ տնտեսական անվտանգության ապահովման և առաջիկա ժամանակահատվածի աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու համագործակցության ամրապնդումը տնտեսական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի դրամական միջոցների շրջանառության և անօրինական խաղային բիզնեսի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։ 

Հանդիպման ավարտին համապատասխան որոշումներ են ընդունվել նիստի օրակարգի վերաբերյալ։ Առաջարկվել է ակտիվացնել համագործակցությունը խորհրդի շրջանակում՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի հետագա ամրապնդման համար: Նիստի ընթացքում Վահան Չարխիֆալակյանն ընտրվել է Խորհրդի համանախագահողներց մեկը։ Որոշում է կայացվել 2025 թվականի նախագահությունը ստանձնել Հայստանի Հանրապետությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին