Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի հարձակմանը:
«Մեր պատասխանը հիմնված էր օրինական իրավունքների վրա և ուղղված էր Իրանի և տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության ապահովմանը:
Թող Նեթանյահուն իմանա, որ Իրանը ռազմատենչ երկիր չէ, բայց ամուր կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ։ Սա մեր ուժի միայն մի մասն է։ Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք»,-X-ի էջում գրել է Փեզեշքիանը։