Իրանն ավելի քան 500 բալիստիկ ու թևվոր հրթիռ է արձաակել Իսրայելի վրա, դրանցից մեկն ընկել է բնակելի շենքի վրա:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումը հետևանքներ կունենա, իսկ իսրայելական բանակը ծրագրեր ունի:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ իր հերթին հայտարարություն է տարածել.
«Եթե Իսրայելը պատասխան տա, մենք հազար անգամ ավելի ուժեղ կհարվածենք: Սա Հանիեի, Նասրալլահի և Նիլֆորուշանի սպանությունների պատասխանն է»: