Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի DPRC նիստին անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

30 Սեպտեմբեր, 2024 19:29
ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի DPRC նիստին անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստ։

Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այս մասին տեղեկացնում  են ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Նիստն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ:

 ԱԽ քարտուղարը մասնավորապես անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:

 «Քարտուղար Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: 

Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում ապահովելու անվտանգություն և կայունություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին