ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելական բանակը, ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ «Հեզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբն է:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ տվյալ արվարձանում էր գտնվում «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
«Սեյեդ Հասան Նասրալլան ապահով վայրում է, այն, ինչ հրապարակվում է հրեական լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան հայտարարել է «Հեզբոլլահը»:
Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, 76-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը պատրաստվում է ուղիղ պատասխան հարված հասցնել Իսրայելին։