Կարևոր իրադարձություններ

Գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին կտրամադրվի աջակցություն

26 Սեպտեմբեր, 2024 17:43
Գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին կտրամադրվի  աջակցություն

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 171 374,6 հազար դրամի շրջանակներում։

Ըստ հիմնավորման՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից վերանայվել են մարզերին տրամադրվող աջակցության չափը և մեխանիզմները։ Աջակցությունը տրամադրվում է թվով հինգ՝ Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանների միջոցով՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեությունն իրականացնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի մասնակի և միանվագ աջակցության ձևով:

Աջակցության տրամադրումը իրականացվելու է մարզպետների աշխատակազմերի և  նախարարության միջև կնքված համապատասխան պայմանագրերի շրջանակներում: Գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին