Կարևոր իրադարձություններ

Նոր հերթագրման համակարգը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը (տեսանյութ)

26 Սեպտեմբեր, 2024 10:29
Նոր հերթագրման համակարգը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ներդրվել է նոր էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը թույլ է տալիս սպասարկվել թե՛ տեղում կենդանի հերթի ձևաչափով, և՛ թե նախապես օր և ժամ ամրագրելու միջոցով։

էլեկտրոնային հերթագրման նոր հիբրիդային մոդելի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը դրական է։

ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, շարունակելու է մոնիթորինգի ենթարկել գործընթացը՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին