ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին ասել է.
«Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա։
Ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, «Ապագա կա», ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը։ Իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ»։