Եվրամիությունը «չափազանց անհանգստացած է» Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև հակամարտության սրմամբ և կոչ է անում շտապ դադարեցնել կրակը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Եվրամիությունը չափազանց անհանգստացած է ուրբաթ օրը Բեյրութում տեղի ունեցած հարձակումներից հետո Լիբանանում էսկալացիայով։ Կոչ ենք անում դադարեցնել կրակը սահմանազատող գծի երկայնքով, ինչպես նաև Գազայում»,-ասված է Բորելի հայտարարության մեջ: