Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամին սեպտեմբերի 16-ին Substack-ի նոր բլոգում գրել է, որ նախորդ տարի Ադրբեջանին «հաջողվել է ազատագրել 90-ականների սկզբին իր կորցրած տարածքները»։
Ինչպես փոխանցում է The Daily Telegraph-ը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է պահանջել, թե արդյոք փոխվել է պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը՝ նախարարի կողմից արծարծված թեմայի վերաբերյալ:
Դեսպանությունը պաշտոնական որևէ հայտարարություն չի արել այս մասով։
FT-ն գրում է, որ հայկական կողմը Բաքվին մեղադրում է էթնիկ զտման մեջ, ինչը Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի գրառման մեջ չի արտացոլվում։